Այսօր դպրոցական գիտության փառատոնին 46 նախագիծ ունեինք, 100-ից ավել մասնակից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Ժաննա Անդրեասյան

Այսօր դպրոցական գիտության փառատոնին 46 նախագիծ ունեինք, հարյուրից ավել մասնակից Սյունիքից, Արմավիրից, Կոտայքից, Շիրակից, Վայոց Ձորից, Երևանից: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Երեխաների ոգևորությունն իրենց նախագծերը ներկայացնելիս, գիտության միջոցով կարևոր խնդիրների լուծումը գտնելու պատկերացումը, ավելի առաջ գնալու, արդեն արածը զարգացնելու հաստատակամությունը ամենակարևոր բաներից են։

Հրաշալի երեխաներ ունենք, հրաշալի ուսուցիչներ։ Արժի, որ էս մասին էլ հիշենք՝ խնդիրների մասին խոսելիս»,- գրել է Անդրեասյանը։

--00--ԱՀ