«Նիկոլ Փաշինյանը դավաճան է»․ Զարուհի Փոստանջյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ նշելով, որ եթե Փաշինյանը նախկինում հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալման կողմ՝ նրան անվանելով դավաճան, ապա հիմա ինքն է Լեռնային Ղարաբաղի հարցում դավաճանական քաղաքականություն վարում: Ելենով այս համոզումից՝ Փոստանջյանը հայտարարել է․ «Նիկոլ Փաշինյանը դավաճան է»։ 

«Այսպես կոչված «հեղափոխական շարժումը» իրականություն դարձավ հողերը հանձնելու ճանապարհով ղարաբաղյան հիմնահարցի լուծման և 7 մլրդ արտաքին պարտքով տնտեսական ծանրագույն վիճակի ֆոնին: Սա բերեց իշխանափոխության անհրաժեշտության՝ դավաճանական գծի շարունակման նպատակով», - ասել է Փոստանջյանը՝ կարծիք հայտնելով, որ անհրաժեշտ է հրաժարվել այն սկզբունքներից, որոնք դրվել են նախկին իշխանությունների բանակցությունների արդյունքներով:

«Այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի անունից բանակցություններ չի վարի: Սակայն Դուշանբեում վերելակի մեջ ինչ-որ պայմանավորվածությունը վկայում է այն մասին, որ նման բանակցություններ վարվում են», - ասել է «Երկիր ծիրանիի» ղեկավարը՝ նշելով, որ իրեն մտահոգում է այն, որ Փաշինյանը չի արձագանքում ռազմական տեխնիկայի կուտակմանը, Տավուշի մարզի և Նախիջեւանի ուղղություններով զորքերի առաջխաղացմանը կամ էլ անհամարժեք է արձագանքում: