Ավտովթար՝ Քաղցրաշեն-Նորաշեն ճանապարհ. ուղևորներից մեկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

նկար

Ապրիլի 4-ին՝ ժամը 14։51-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն-Նորաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այգեպատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին բախվել են «Nissan Bluebird» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1974 թ.), «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1963 թ.) և «Nissan X-Trail» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Թ․ Հ․-ն (ծնված 1991 թ․) և Ա․ Հ․-ն (ծնված 2015 թ․) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ։

Ա․ Հ․-ն (ծնված 1963 թ․) գիտակցության չգալով՝ մահացել է․ բժիշկները մյուս տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։

--00—ԼՄ