Արջն ընկել է գայլի համար նախատեսված թակարդը․ տուգանվել է թակարդ դնողը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է, որ նոյեմբերի 10-ին Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հայտնաբերվել էր թակարդի մեջ խճճված գորշ արջ։

Ոստիկանության կողմից հարուցված վարույթի արդյունքում ստացված նյութերի հիման վրա` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կիրառել է համապատասխանող օրենսդրական նորմ՝ նշանակելով քաղաքացու նկատմամբ 30 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Ըստ տեսչական մարմնի, ոստիկանության կողմից ստացված նյութերի համաձայն, քաղաքացին թակարդը տեղադրել էր գայլ որսալու նպատակով։

Արջը մասնագետների կողմից ազատվել և բաց է թողնվել վայրի բնություն։