Հակոբ Սիմիդյանը՝ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար նշանակվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Առաջիկայում խմբակցության կողմից որոշվելիք հարց է՝ ով է լինելու «Իմ քայլը» դաշինք խմբակցության քարտուղարը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Սիմիդյանը։

«Շրջանառվող լուրերի մասին որեւէ բան չեմ կարող ասել»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար կնշանակվի դաշինքի ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։ Հարցին՝ Սիմիդյանը կգնա ԱԺ թե, գուցե, կառավարությունում աշխատի՝ նա նշեց, որ դա էլ առաջիկայում կորոշվի։