Ալեքսանդր Ազարյանը չի պատրաստվում լքել Հայաստանը․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail
«Փաստինֆո» գրում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե իբրև դատավոր Ազարյանը մտադիր է առաջիկայում լքել Հայաստանը՝ եվրոպական երկրներից մեկից քաղաքական ապաստան խնդրելով՝ իրականությանը չեն համապատասխանում:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Ազարյանը հայտնել է, որ մամուլում կարդացել է հրապարակումը, ինչպես Հայաստանը լքելու, այնպես էլ հոդվածում տեղ գտած մյուս տեղեկությունները իրականության հետ որևէ աղերս չունի և չէր էլ կարող ունենալ: