300 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել է Ամարասի վանք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

հասարակական

Ապրիլի 4-ին շուրջ 300 ուխտավորներ, ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ այցելել են Ամարասի հնագույն վանական համալիր:

«Այդ օրը վանքը մարդաշատ էր, ինչպես երբեք. մարդիկ եկել էին՝ մասնակցելու Սուրբ Զատկի տոնական արարողությանը», - ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Ստեփանակերտից ուխտավորներն ազատորեն այցելում են Ամարասի վանքի տարածք՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ», - նշել են ՊՆ-ից:

--0--ԿԿ