Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները սկսում են վերջին հավաքը ԵԱ-ից առաջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ըմբշամարտ

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները սկսում են վերջին նախապատրաստական փուլը Եվրոպայի առաջնությունից առաջ։

Ապրիլի 4-17-ը «Օլիմպավանում» հավաք են անցկացնում ազատ ոճայինները, իսկ ապրիլի 7-21-ը՝ նույն վայրում իրենց հավաքը կանցկացնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այս մասին հայտնում է   Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։

ՀԸՖ-ից հայտնում են նաեւ, որ ապրիլի 13-14-ին Երևանի «Գազպրոմ Արմենիա» մարզադահլիճում տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, իսկ ապրիլի 27-28-ը նույն վայրում՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:

 --00—ՄՀ