Տեխասում 2 եղբայրները սպանել են ընտանիքի 4 անդամներին, ապա ինքնասպան եղել․ ABC News

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

1
ABC News-ը հայտնում է, որ ԱՄՆ Տեխաս նահանգի առանձնատներից մեկում 6 հոգանոց ընտանիք է սպանված եղել՝ մայրը, հայրը, նրանց 3 մեծահասակ երեխաներն ու տատը։ Սպանվածները Բանգլադեշից են եղել

Նախնական վարկածի համաձայն՝ 2 եղբայրները գնդակահարել են ընտանիքի անդամներին, ապա ինքնասպան եղել: Տղաներից մեկը մահից առաջ սոցցանցում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ զենք են ձեռք բերել և պատրաստվում են սպանել ընտանիքի անդամներին։ 

--00—ԼՄ