Կայուն խաղաղության համար Թուրքիան պետք է փոխի ագրեսիվ քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

նիկոլ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Интерфакс»-ին, որի շրջանակում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին։

Ըստ Փաշինյանի՝ հայ-թուրքական սահմանը միակողմանի փակվել է Թուրքիայի կողմից դեռ 1993 թվականին: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օգտին, բայց դա մերժել է հենց Թուրքիան։ Ավելին, Փաշինյանն ընդգծել է, որ Անկարայի թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում, երբ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն՝ օտարերկրյա զինված ահաբեկիչ մարտիկներին տեղափոխելով ԼՂ հակամարտության գոտի:

«Այս համատեքստում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ», - ասել է Փաշինյանը:

--00—ԼՄ