Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելուց Թուրքայի տնտեսությունը չի տուժում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասում է, որ այժմ հստակ հնարավոր չէ նշել, թե թուրքական որոշ ապրանքներից հրաժարվելն ինչպես անդրադարձավ մեր տնտեսության վրա։

24News-ի հետ զրույցում մանրամասնեց՝ 3 ամիս է անցել, ինչը բավարար ժամկետ չէ վերլուծություններ անելու ու հաշվարկներ ներկայացնելու համար։

Թունյանը սակայն ընդգծում է, որ թուրքական ապրանքների վրա արգելք կիրառելը բացի քաղաքական մեսիջից, տնտեսական առումով մեր շահերից չի բխում։ «Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելով՝ Թուրքայի տնտեսությունը չի տուժում։ Եթե ներմուծումների առումով Թուրքիան մեր ցուցակում 4-5-րդն է, ապա մենք Թուրքիայի ցուցակի վերջում ենք, հետևապես Թուրքիայի տնտեսությունը մեզնից որևէ կերպ կախված չէ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ