Հորդանանի նախկին թագաժառանգը թագավորին հավատարմության երդում է տվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Հորդանան

Հորդանանի նախկին թագաժառանգ Համզա իբն ալ-Հուսեյնը, որ կասկածվում է պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ և տնային կալանքի տակ է, նամակ է գրել` ի աջակցություն եղբոր` Հորդանանի թագավոր Աբդուլլահի: Այս մասին հայտնում է BBC-ն:

Թագավորական պալատի թվիթերյան էջում հրապարակվել է նամակ, որում նախկին թագաժառանգը կոչ է անում համախմբվել գործող միապետի շուրջ:

«Վերջին երկու օրերի իրադարձությունների լույսի ներքո ես ինձ հանձնում եմ նորին մեծության ձեռքը և հաստատում եմ, որ միշտ հավատարիմ կմնամ նախկիներիս ուխտին, նրանց 

Վերջին երկու օրվա իրադարձությունների լույսի ներքո ես ինձ դնում եմ Նորին Մեծություն Թագավորի ձեռքում և հաստատում եմ, որ միշտ հավատարիմ կմնամ իմ նախնիների ուխտին, հավատարիմ կմնամ նրանց ժառանգությանը: Ես կմնամ հավատարիմ Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սահմանադրությանն ու միշտ սատարելու եմ Նորին Մեծությանը», - ասված է նամակում: 

Նամակի ստորին ձախ անկյունում Համզան գրառում է կատարել, որում նշել է, որ քեռու՝ արքայազն Հասանի տանն է:

--00--ԱՀ