Այս պահին մտահոգություն չկա, որ վիրուսի պատճառով ընտրությունը կհետաձգվի․ այն վերահսկելի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այն համոզմանն է, որ հասունացել է պահը, որ ժողովուրդը որոշի՝ առաջիկա 5 տարին ո՞վ պետք է ղեկավարի պետությունը։

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ իշխանությունը, ինչպես և նախապես հայտարարել է, պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների, ու այդ որոշումից հետ չի կանգնելու։

Ինչ վերաբերում է հնարավոր այն իրավիճակին, երբ համավարակով պայմանավորված, ընտրությունները կարող են հետաձգվել կամ չեղարկվել, Զեյնալյանն արձագանքեց․ «Համավարակը վերահսկելի է, այս պահին չկա մտահոգություն, որ վիրուսի պատճառով ընտրությունը կհետաձգվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ