Ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականը Ն.Փաշինյանի խորհրդական է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվելուն։

«ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել եւ ո չմի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է»,- գրել է Էդիկ Բաղդասարյանը։

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեկտեմբերի 17-ին Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: