ՀՀ և Բուլղարիայի ՍԴ նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

ՍԴ

2021 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեսահանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Բորիս Վելչևի հետ։ Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի քարտուղարը:

Արման Դիլանյանը և Բորիս Վելչևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Բուլղարիայի Սահմանադրական դատարանների միջև երկկողմանի համագործակցության շուրջ։

Զրուցակիցները պայմանավորվել են առավել պարբերական հաղորդակցության միջոցով խթանել լավագույն փորձի փոխանակումը և դատաիրավական ոլորտում երկկողմանի այլ նախաձեռնությունների իրականացումը։

--00—ՄՀ