Ադրբեջանում սկսել են ջրի երես դուրս գալ «գոյություն չունեցող» կորուստները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

Ադրբեջան

Ադրբեջանում սկսել են ջրի երես դուրս գալ «գոյություն չունեցող» կորուստները: Ինչպես հայտնում է WarGonzo-ն, այս մասին տեղեկացնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները:

Վերջիններիս տվյալներով՝ Բաքվում դուրս են եկել ԼՂ երկրորդ պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող մի քանի զինծառայողների հարազատներ: Նրանց թիվն իրականում, ըստ WarGonzo-ի, մի քանի տասնյակ է: Վերջիններիս հետ այժմ շփվում է գլխավոր դատախազը:

Հաշվի առնելով, որ ռազմաճակատի որոշ հատվածներում ադրբեջանցի սպաները պարզապես հրաժարվել են տանել սպանվածների մարմինները՝ ամենևին զարմանալի չէ, որ զինծառայողների հարազատներն անհանգստացած են: Նման իրավիճակն անվերջ թաքցնել նույնպես հնարավոր չէ:

--00--ԱԹ