«Սա նշանակում է, որ ԿԲ-ն դոլար կվաճառի»․ Թունյանը մեկնաբանել է ԿԲ-ի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ԿԲ-ն դոլար կներարկի շուկա։

«ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։

Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։

Ինչպես նշում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,-գրել է նա։

--00—ԼՄ