ՀՀ ԶՈւ 4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

հասարակական

Ապրիլի 7-ից 8-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: Առաջադրվել են պայմանական ուսումնամարտական խնդիրներ, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ դրանց լուծման համար: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

Մարզումների ընթացքում կատարելագործվել են մարտական գործողությունների վարման՝ հրամանատարական կազմի հմտությունները, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները:

Հասարակություն
Հասարակություն
Հասարակություն

--0--ԿԿ