Ծնողները շունչները պահած սպասում էին ինքնաթիռի վայրէջքին, որը չբերեց իրենց որդիներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

նաիրա

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բաքու-Երեւան չվերթը եկավ դատարկ՝ առանց հայ ռազմագերիների։

Մինչ այդ վարչապետի եւ Ավինյանի խոսնակները հաստատել էին, որ հայ ռազմագերիներով ինքնաթիռը քիչ անց վայրէջք կկատարի Երեւանում, իսկ իշխանական կայքերը արդեն սալյուտ էին խփում։

Ծնողները շունչները պահած սպասում էին ինքնաթիռի վայրէջքին։

Ինքնաթիռի, որ այդպես էլ չբերեց իրենց որդիներին։

Հ. Գ. Ի դեպ, այսօր կրկին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ իրենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել են, իսկ մնացյալ գերեվարվածները ահաբեկիչներ են»։

--00--ԱՀ