Բաքուն հրաժարվում է հայ գերիներին վերադարձնել․ նրանց հանձնելու հարցը լուծված է և փակված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

բայրամով

Ռազմագերիների հանձնելու հարցը լուծված է և փակված: Ադրբեջանը՝ իր պարտավորություններին համապատասխան, Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն` ԻՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

«Մենք ցույց ենք տվել, թե որքան պատասխանատու ենք այդ հարցում. մենք ավելի քան 70 ռազմագերիների ենք փոխանցել Հայաստանին»,- ասել է Բայրամովը։

Արտգործնախարարը նշել է՝ որպեսզի զինվորականները համարվեն ռազմագերիներ, նրանք պետք է ձերբակալված լինեն ռազմական գործողությունների ժամանակ:

«Իսկ նրանք, ովքեր ավելի ուշ ձերբակալվել են հակաահաբեկչական գործողության արդյունքում, կարող են կոչվել ահաբեկիչներ, բայց ոչ ռազմագերիներ»:

--00--ԱՀ