ՊՆ-ի շենքի ներսից շիշ են շպրտել, հրմշտել ու քաշքել են անհետ կորած զինվորների ծնողներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ՊՆ-ն շենքի ներսից շիշ են շպրտել, հրմշտել ու քաշքել են անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորների ծնողներին

Նրանց հարազատները կոչ են անում բոլորին հավաքվել ՊՆ շենքի մոտ՝ աջակցելու իրենց:

Արսեն Ղազարյանը նշեց, որ ՊՆ շենքից ուղղաթիռով «փախնողը» ԳՇ պետ Արտակ Դավթյանն է եղել, քանի որ Վաղարշակ Հարությունյանը քիչ առաջ իրեն ուղեկցող խմբով զբոսնել է ՊՆ շենքի բակում՝ չմոտենալով ծնողներին:

Նախարարի զբոսանքից հետո տեղի է ունեցել ծնողների դեմ սադրանքը:

--00—ԼՄ