ՀՀ դեսպանը ճապոնացի պաշտոնյայի հետ քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

դեսպան

Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպել է Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) ղեկավար Նոբուհիկո Սասակիի հետ:

«Հանդիպմանը քննարկվել են Ճապոնիայի և Հայաստանի միջև առկա երկկողմ տնտեսական կապերը, համագործակցության հիմնական ուղղությունները և դրանց զարգացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայկական արտադրանքի Ճապոնիա արտահանման հնարավորություններին, ինչպես նաև ՏՏ ոլորտում երկու երկրների ընկերությունների փոխգործակցության հեռանկարներին»,- հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։

--00—ՄՀ