Քոչարյանը և Փաշինյանը վրեժ են լուծում և ոչնչացնում իրար․ այս բևեռների այլընտրանքը մենք ենք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Քոչարյանն ու Փաշինյանը վրեժ են լուծում և ոչնչացնում իրար։ Նրանց այլընտրանքը մենք ենք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

Նա նկատել է, որ Հայաստանի խնդիրների լուծման բանալին այդ երկու բևեռներից դուրս է։  
«Քոչարյանի և Փաշինյանի մեջ եղած կռիվը, իրար ոչնչացնելու տենչը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու։  Դրա համար մենք ասում ենք՝ ժողովու՛րդ ջան, այս ընտությունները չենք բերել, որ Փաշինյանը վերընտրվի կամ Քոչարյանը հետ գա։ Առաջ գնալու համար պետք է գիծ քաշենք։ Գիծ չենք կարող քաշել, եթե նրանք են։ Իրանք իրարից դեռ վրեժ պետք է լուծեն»,- ասել է նա։

Խոսելով ռազմագերիների վերադարձի հարցի մասին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ այս իշխանությունը որևէ պոտենցիալ չունի նրանց վերադարձնելու համար։

Անդրադառնալով անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիային՝ Մարուքյանը նշել է․
«Կա՛մ նրանց վերադարձի մասով պայմանավորվածություն եղել է և վերջին պահին չեն տվել, կա՛մ  չի եղել և Մուրադովի այցն իշխանական որոշ շրջանակաների մոտ շփոթմունք է առաջացրել։ Առանց սպասելու լուրը հայտել են, որ միավորներ շահեն։ 

Չունե՞նք նախարար ու ԳՇ պետ, որ դուրս կգային, կասեին՝ ա՛յ ժողովուրդ ջան, ամեն ինչ անում ենք, որ գերիներին հետ բերենք։ Տղամա՞րդ չեք։ Ո՞վ եք դուք, ինչի՞ համար եք ԳՇ պետ։ Չկա՞ մեջները մարդ, որ կանգնի ժողովրդի առաջ՝ թեկուզ թուք ու մուր ուտելու»,- եզրափակել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ