Ռուս խաղաղապահները Արցախի Վարդաձոր բնակավայրի բնակիչներին մարդասիրական բեռ են հասցրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

․

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն մարդասիրական ակցիայի ընթացքում շահույթ չհետապնդող «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» ինքնավար կազմակերպության կողմից ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, սնունդ պատրաստելու համար գազի այրիչներ և այլ գույք են փոխանցել Վարդաձորում բնակվող 15 բազմազավակ ընտանիքի:

Ընտանիքներին օգնելուց բացի, գյուղի բուժկետին փոխանցվել է առաջնային ախտորոշման հավաքածու։

Ստեփանակերտ բնակավայրում  այս շաբաթվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմը երկու մարդասիրական գործողություն է իրականացրել, որի ընթացքում տեղի բնակչությանը փոխանցվել է առաջին անհրաժեշտության ավելի քան 1 տոննա իր, դեղամիջոց և սննդի հավաքածու:

--00--ԱՀ