ՌԴ և ՀՀ օլիմպիական կոմիտեների նախագահները համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ա

Երևանի Օլիմպավանում այսօր տեղի է ունեցել պաշտոնական արարողություն: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներ Ստանիսլավ Պոզդնյակովը և Գագիկ Ծառուկյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին: 

Դա պայմանավորում է երկու երկրների մարզական ֆեդերացիաների,  մարզակառույցների, մարզական գերատեսչությունների  և  բնագավառի մյուս կառույցների մասնագետների, մարզիչների,  մարզիկների համար փոխայցելությունների  կարգով կազմակերպել համատեղ  ուսումնամարզական հավաքներ, դասընթացներ,  տեսագործնական պարապմունքներ,փորձի փոխանակումներ  և այլ միջոցառումներ:

2021թ. ապրիլի 9-ին կողմերի ստորագրած  հուշագիրը ուժի մեջ  է լինելու չորս տարով:

--00--ԱՀ