Ռամոսը Լա Լիգայում առաջին անգամ բաց կթողնի Սուպերկլասիկոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

սպորտ

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վնասվածքի պատճառով չի հայտավորվել կատալոնական «Բարսելոնայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի հանդիպմանը:

AS-ի համաձայն՝ 2005 թվականին Արքայական ակումբ տեղափոխվելուց հետո իսպանացի պաշտպանը Լա Լիգայում առաջին անգամ բաց կթողնի Սուպերկլասիկոն: Այդ ընթացքում մադրիդցիները բոլոր մրցաշարերում 47 հանդիպում են անցկացրել «Բարսելոնայի» հետ: Ռամոսը դիմակայությունը բաց թողել է 2 անգամ՝ Չեմպիոնների լիգայի 2010/11 մրցաշրջանի կիսաեզրափակիչը և Իսպանիայի գավաթի 2012/13 խաղարկության կիսաեզրափակիչը:

«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-ին Մադրիդում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Իսպանիայի առաջնության 29-րդ տուրից հետո «Բարսելոնան» 65 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Ռեալը» հետ է 2 միավոր։ Առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» ունի 66 միավոր։

--0--ԿԿ