«Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

սպորտ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Բոլոնիա»-ին:

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «գայլերին» հաջողվեց հանդիպման հաշիվը բացել առաջին կեսի վերջնամասում` աչքի ընկավ Պեդրոն: Երկրորդ խաղակեսում ոչ «Ռոմա»-ն իրացրեց իր պահերը, ոչ էլ «Բոլոնիա»-ն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մոտ մեկ ամիս չէր խաղում վնասվածքի պատճառով, մեկնարկային կազմում չէր, սակայն դուսր եկավ փոխարինման 68-րդ րոպեին:

«Ռոմա»-ն հաղթեց նվազագույն հաշվով: Այս տուրից հետո «մայրաքաղաքայինները» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում են 7-րդ տեղում և ունեն 54 միավոր: Առաջատարը «Ինտեր»-ն է, որն ունի 74 միավոր:

--0--ԿԿ