Մխիթարյանը հնարավոր է, որ մասնակցի «Այաքս»-ի դեմ պատասխան խաղին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է, որ մասնակցի Եվրոպա լիգայի «Այաքս»-ի դեմ պատաստխան խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան: «Մխիթարյանը դեռևս մեկ անգամ է մասնակցել թիմի ընդհանուր մարզմանը, բայց շատ կարևոր է, որ Մխիթարյանը պատրաստ լինի «Այաքսի» դեմ պատասխան խաղին»,- ասել է մասնագետը:

Նախօրեին Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Բոլոնիա»-ին: Հռոմի  «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում «գայլերին» հաջողվեց հանդիպման հաշիվը բացել առաջին կեսի վերջնամասում, աչքի ընկավ Պեդրոն: Երկրորդ խաղակեսում ոչ «Ռոմա»-ն  իրացրեց իր պահերը, ոչ էլ «Բոլոնիա»-ն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մոտ մեկ ամիս չէր խաղում վնասվածքի պատճառով, մեկնարկային կազմում չէր, սակայն 68-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման :

Եվրոպա լիգայի «Ռոմա»-«Այաքս» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին: Թիմերի առաջին խաղում «Ռոմա»-ն հաղթել էր 2:1 հաշվով:

--00—ՄՀ