Մեկ շաբաթում գրանցվել է 540 դեպք, որից 267-ը՝ արտակարգ, արձանագրվել է 16 մահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ԱԻն

Ապրիլի 5-ից 11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 540 դեպք, որից 267-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 172 հրդեհի, 7 փլուզման, 2 քարաթափման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 153 կենցաղային կանչ. տուժել է 82 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ:

Արձանագրվել է թունավորման 11 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 19 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 33 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 20 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

--00—ՄՀ