Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 7 մլն դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ՇՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մարտի 22-26-ն իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 18 դեպք, որից 17 դեպքով հաշվարկվել է 7.072.652 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 360.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրվել է 22 դեպք, որից 2 դեպքով հաշվարկվել է 674.354 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 21 դեպքով նշանակվել է 2.040.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 7.037.652 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 320.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 35.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Նախկինում իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 674.354 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Ընդերքի պահպանության ոլորտ

Նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքում նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 11 դեպքով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 133.000 ՀՀ դրամ)։

--00—ՄՀ