Վաղարշակ Հարությունյանն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

ՊՆ

 Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ 

ՊՆ

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայողների առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում: 

ՊՆ

Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոսպիտալում բուժվող զինծառայողներին պատերազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և կատարած սխրանքների համար, հանձնել գերատեսչական մեդալներ և պատվոգրեր: 

ՊՆ

 

ՊՆ

 

ՊՆ

 

ՊՆ

--00—ՄՀ