ԳՇ պետն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

․

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորվել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին։

--00--ԱՀ