Զինծառայողների ծնողները հանդիպել են վարչապետի հետ․ նրանք բավարարված չեն եղել հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

․

Ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր Բաղրամյան 26-ում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, կրկին ներկայացրել իրենց պահանջը: Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը։

Նրանք ցանկանում են, որ 44-օրյա պատերազմին մասնակցած իրենց որդիները ժամկետից շուտ զորացրվեն: Մոտ 2 ժամ տևած հանդիպումից ծնողները բավարարված չէին:

--00--ԱՀ