Կոտայքում Hyundai Sonata-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

․

Այսօր ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Չարենցավան քաղաքի բնակիչ, 32-ամյա Էդգար Սիմոնյանը դեռևս անհայտ հանգամանքներում իր վարած Hyundai Sonata մակնիշի  50 ZZ 202  համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 68-ամյա Գրավիչ Դադյանի վարած բեռնատարի կցորդիչին:

Վթարի հետևանքով Hyundai-ի վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ