Հակոբ Արշակյանի և Փայլակ Ֆահրադյանի միջադեպի մասով քրեգործի հարուցումը մերժվել է․ ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

նկար

ՀՔԾ-ն մերժել է ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործի հարուցումը: Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՔԾ-ն:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Երևանի սրճարաններից մեկում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև, որի ժամանակ նախկին նախարարը հարվածել էր լարգրողին, կոտրել համակարգիչն ու վնասել հեռախոսը։ Միջադեպից 2 շաբաթ անց Հակոբ Արշակյանը հրաժարական էր ներկայացրել՝ ներողություն խնդրելով միջադեպի համար։

--00—ԼՄ