Գերիների ծնողները չեն բացել Շիրակի մարզպետարանի մուտքը, աշխատակիցները տեղում են գիշերել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

նկար

Խծաբերդում գերեվարված Շիրակի մարզի 62 զինծառայողների ու կամավորների ծնողներն ու հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի մուտքերը։ Աշխատակիցները ողջ գիշեր մնացել են մարզպետարանի շենքում, գրում է Տելեգրամի «Մեդիապորտ» ալիքը։

Նրանք պահանջում են Շիրակի մարզպետի միջնորդությամբ հանդիպում ՀՀ վարչապետի, փոխվարչապետի ու պաշտպանության նախարարի հետ՝ պատճառաբանելով, թե անցած 6 ամիսների ընթացքում իրենց հանդիպումները երկրի ղեկավարության և զինվորականների հետ անարդյունք են եղել։

նկար
Նշենք, որ գերիների ծնողներն ու հարազատները մի քանի անգամ նույն պահանջով փակել են Շիրակի մարզի ճանապարհները։  

Ապրիլի 8-ին՝ Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպումից հետո, տեղեկություն տարածվեց, թե գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է։ 

--00—ԼՄ