Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների քանակն ավելացել է 1085-ով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսով  վարակվածների քանակն ավելացել է 1085-ով։ Aliq.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում են StopCov կայքի տվյալները: 7 մարդ մահացել է:

Այսպիսով` վարակվածների ընդհանուր թիվն ապրիլի 14-ի դրությամբ` 291 214 է: 432 մարդ նախօրդ օրվա ընթացքում լքել է քովիդ կլինիկաները, ապաքինվածների ընդհանուր թիվը 278 683 է, մահացածներինը` 3901: Մեկ օրում  35 863 թեստ է արվել: Օրական դրականության ցուցանիշն ավելացել է` 3,03% է:

Պատվաստվել է 23 493 մարդ, 1403-ը` նախօրեին:

Նախօրեին նույնպես 1000-ից ավելի դեպք էր հաստատվել. վերջին ամիսների համար սրանք «ռեկորդային» թվեր են, մասնագետները խոսում են 3-րդ ալիքի մասին:

--00—ՄՀ