ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը․ Օնիկ Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

նիկոլ.

ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն «Armlur»-ի հետ զրույցում արձագանքել է ՀՀ վարչապետի ԱԺ-ի ելույթին, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ԳՇ պետը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ՝ 2020-ի նոյեմբերի 17-ին, հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։

«Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը և, օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ 

ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»,-նշել է ԳՇ նախկին պետը:

Օնիկ Գասպարյանի մասով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը առավել մանրամասն՝ այստեղ։

--00—ԼՄ