Երթուղայինում սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի. նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

սպանություն

Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում ապրիլի 14-ին  54 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ում գրանցված սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանությունը):

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նախնական վարկածով դիմակ չկրելու պատճառով քաղաքացիների միջև ծագել է վիճաբանություն, որը դարձել է սպանության առիթ»,- ասել է Արևիկ Խաչատրյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը հայտնել է, որ սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ է:

Նա նաև հայտնել է, որ սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

--00--ԱԹ