«Ինչ ուզում է՝ թող դուրս տա, արդարանալու ճար չունի». Տեր-Պետրոսյանը մնում է նույն կարծիքին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

քաղաքական

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում Նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը։

Նախագահ Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է՝ թող դուրս տա: Միևնույն է՝ նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու», - նշել է Մուսինյանը։

Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարել էր, որ իր և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումից գաղտնիք է բացահայտում:

«Ի՞նչ է ասել ինձ առաջին նախագահը 2018թ. հուլիսին մեր հանդիպման ժամանակ, մեջբերում եմ՝ «հողերն արդեն պետք է տաս»», - ասել էր Փաշինյանը:

--0--ԿԿ