ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 5-րդ տուրում «Աստանան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթել է «Օրդաբասի»-ին։
«Աստանայի» գոլերից մեկի հեղինակը Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն էր, որը 53-րդ րոպեին անվրեպ իրացրել է 11 մետրանոց հարվածը։
Հայաստանի հավաքականի հարձակվող մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման, դա ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն էր։
Տեսանյութը՝ այստեղ։
--00—ԼՄ