Վրաստանում 6 պատգամավոր լքել է «Վրացական երազանքը»․ Գախարիայի հետ նոր ուժ են ստեղծում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

1

Վրաստանի «Վրացական երազանք» խմբակցության 6 պատգամավորներ՝ Գիորգի Խոջևանիշվիլին, Բեկա Լուլուաշվիլին, Աննա Բուչուկուրին, Ալեքսանդր Մոցերելիան, Միխայիլ Դաուշվիլին և Շալվա Կերեսելիձեն, հեռանում են խորհրդարանի իշխող կուսակցությունից: Այդ մասին հայտարարել է պատգամավոր Գիորգի Խոջևանիշվիլիին, գրում է EADaily-ին։

«Այդ մարդիկ (խմբ․՝ իշխող կուսակցությունից դուրս եկած պատգամավորները) Գիորգի Գախարիայի թիմի անդամներն են, այսօրվանից սկսած նրանք անցնում են կուսակցություն կազմակորելու փուլին: Նրանք շարունակում են աշխատել խորհրդարանում որպես անկախ պատգամավորներ»,- ասել է պատգամավորը և հավելել, որ իրենք Գախարիայի հետ նոր կուսակցություն ստեղծելու աշխատանքով են զբաղված, սակայն հերքել է, որ իրենց ղեկավարում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

--00—ԼՄ