Օնիկ Գասպարյանը «խուրդվում» է էս բամբասանքի մեջ, Փաշինյանի խոսքը համոզիչ էր. Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Ափսոսում եմ Օնիկ Գասպարյանի անցած ուղին: Բամբասանքների մեջ, ինչպես ժողովուրդն է ասում, «խուրդվում»-գնում է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ «Փաշինյանին ճանաչում եմ, իր հետ ճանապարհ եմ անցել, և իր խոսքն է ինձ համար համոզիչ»։

Սարգսյանը կարևորել է, որ քննարկումները ծավալվեն ապագայի շուրջ, իսկ պատերազմը պետք է ուսումնասիրվի և անհրաժեշտության դեպքում դատական հետևանք ունենա։ 

Անդրադառնալով Լելե Թեփե բարձունքի մասին ծավալվող քննարկումներին՝ նա նշել է. 

«Ո՞վ է թեման շահարկել։ Իրեն պետք է ասել՝ ընկե՛ր, էդ թեման, որ բարձրաձայնեցիր, ի՞նչ խնդիր լուծեցիր»,-ասել է նա՝ ընդգծելով, որ որևէ բարձունք չպետք է գերագնահատվի։

Քաղաքական հարցերի, նոր ընտրված վերնախավի հետ իշխանություն կիսելու, վարչապետի մի քանի հայտարարությունների մասին՝ տեսանյութում։