Լրագրողի նկատմամբ սպառնալիքների մասին տվյալներն ուղարկվել են ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

․

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է.

«Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, համապատասխան լրագրողական կազմակերպության հայտարարությունն արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մոնիթորինգի արդյունքում։ 

Երևան քաղաքի դատախազությունից այդ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ հրապարակումներում, լրագրողի գրառման մեջ նշված տվյալներն ստուգելու և հանգամանքները պարզելու հանձնարարությամբ»։

--00--ԱԹ