Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը նոր ղեկավար ունի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը, հանձնաժողովի կազմում ընդգրկված են պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի  Հանրապետության  ներքին  գործերի նախարար Կարեն Սարգսյանը:

--00—ԼՄ