Միհրան Հարությունյանը «Ոսկե խաչ» շքանշան է ստացել Ռուսաստանի հայերի միության կողմից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

Միհրան Հարությունյան

Այսօր Ռուսաստանի հայերի միության կողմից արժանացա «Ոսկե Խաչ» շքանշանին։ Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը։

«Շնորհակալ եմ վերաբերմունքի եւ ուշադրության համար։ Սփյուռքը պետք է կարեւոր դերակատարում ունենա Հայաստանի զարգացման գործում, պոտենցիալը պետք է օգտագործվի բոլոր ոլորտներում։ Այսօր ցավոք սփյուռքի ճանապարհը Հայաստանում բավականին բարդ է։ Մենք պետք է ոչ թե միայն խոսքերով, այլ գործով ստեղծենք միասնական հարթակ` Հայաստան - Արցախ - Սփյուռք։ Մենք չունենք բաժանումներ. բոլորս հայ ենք, ովքեր պետք է օգնեն մեր պատմական հայրենիքին։ Եղեք պրոֆեսիոնալ եւ ունեցեք ակտիվ քաղաքացիական դիրքորոշում։ Այդ ժամանակ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»։

--00—ՄՀ