Բաբայանի` որպես ԱԽՔ պաշտոնավարման շրջանում Արցախին 100 մլն դրամի գույքային վնաս է հասցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

Սամվել բաբայան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 08․02․2021թ․ ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից:

Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել և գտնվում է նախաքննության փուլում։

Նշենք, որ խոսքը պատերազմական ժամանակահատվածի մասին է, երբ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը Սամվել Բաբայանն էր։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս