ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ վարչապետի երեկվա ելույթում հողեր հանձնելու, պարտվելու մասին հիշատակումներ չկային: Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարան էր գնացել ներկայացնելու կառավարության կատարողականը, սակայն ավելի շատ խոսեց պատերազմից։
24News-ի հետ զրույցում Մելքումյանն ընդգծեց՝ սխալների, դրանք ընդունելու կամ հետևություններ անելու մասին նույնպես որևէ բան չասվեց, այնինչ դեռ վաղուց պետք է խոսվեր այդ մասին:
Նա վստահեցրեց՝ ԲՀԿ-ն այն ուժն է, որ կարող է ստանձնել երկրի կառավարման ղեկն ու պետությունը հանել օրհասական վիճակից․ դրա համար թե՛ կուսակցությունը, թե՛ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ունեն բավարար փորձ ու հմտություններ: Միքայել Մելքումյանը շեշտեց, որ քաղաքացու հետ անկեղծ են խոսելու, հաշվետու են լինելու, թե, օրինակ, 3 ամիս հետո ինչպիսի արդյունք կարող են գրանցել:
Մեր դիտարկմանը, թե քաղաքացիները կհիշեցնեն, որ նախկին իշխանությունների ժամանակ եղել են կոալիցիոն գործընկեր ու այն ժամանակ էլ կարող էին ինչ-ինչ հարցեր լուծել, Մելքումյանը հակադարձեց. «Քաղաքական որոշումների վրա 0 ազդեցություն ենք ունեցել, դրա համար էլ լքել ենք կոալիցիան»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ