Կանադա-ՀՀ բարեկամության խումբը կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

․

Ազգային ժողովի Հայաստան - Կանադա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խումբը հանդես է եկել Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոյին ուղղված նամակով, որում հայցել է վերջինիս աջակցությունը հետևյալ խնդիրների բարձրաձայնման հարցում։ Մասնավորապես․

Կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ամբողջությամբ ներգրավվել Արցախյան հիմնախնդրի բանակցություններում և իրենց ջանքերը գործադրել հետպատերազմական պատշաճ հավասարակշռության հաստատման գործում։

Համոզմունք է հայտնել, որ հիմնախնդրի արդար և տևական լուծման հասնելու միակ ճանապարհը Հելսինկիի Եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքների, այդ թվում` ազգերի ինքնորոշման իրավունքի ապահովումն է։

Կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ինչպես նաև երաշխավորել իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը։

--00--ԱՀ