Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից որևէ մեկը ապահովագրված չէ․ ծանրամարտիկի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

նկար

Փաստաբաններ Ռաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը:

«Հարգելի՛ լրագրողներ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինի պաշտպանները՝ ես և իմ գործընկերը՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը, խնդրում ենք ներողամիտ լինել դեպքի վերաբերյալ առանձին-առանձին հնչեցված հարցերին չպատասխանելու մեր մոտեցման կապակցությամբ, ուստի խոստանում ենք առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։

Այս պահին կարող ենք ընդամենը նշել, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկը ապահովագրված չի կարող լինել»,- գրել է փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո ծանրամարտիկ Սիմոն Մարիտիրոսյանը «Երևան մոլի» դիմաց մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը ավելի փողոցը ոչ թույլատրելի հատվածով է անցնելիս եղել։ Սիմոն Մարտիրոսյանը փախուստի չի դիմել, զանգահարել ոստիկանություն, շտապօգնություն, ապա օգնել, որ վրաերթի ենթարկվածին տեղափոխեն հիվանդանոց։

--00—ԼՄ